Նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել. նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է. Արցախի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին:

«Հարգելի՛ հայրենակիցներ, հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման այս փուլում հերթական կարևոր իրադարձությանն եմ ցանկանում անդրադառնալ. նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։

Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։

Անհոգ մանկություն մեր բոլոր բալիկներին։ Իսկ նորածինները թող հայրենիքի հարատևման ու խաղաղության խորհրդանիշը դառնան»,- գրել է Արայիկ Հարությունյանը։




Լրահոս