ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնականին կրկին հրավիրել են ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանին կրկին հրավիրել են ԱԱԾ՝ բացատրություն տալու: Երեկ Սևակ Նազարյանը եղել է ԱԱԾ-ում, բայց որոշակի հանգամանքներից ելնելով բացատրություն չի տվել, ուստի որոշել են նրան այսօր հրավիրել, որ նա բացատրություն տա: Իսկ թե ինչ բացատրություն կտա, հետեւենք զարգացումներին:

Հավելենք, որ Արմենուհի Կյորրեղյանի օգնական Տարոն Նազարյանը եւ Թադեւոս Ասատրյանի օգնական Գերասիմ Վարդանյանին ևս երեկ հրավիրել էին ԱԱԾ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ծեծկռտուք էր եղել: ArmLur.am-ին «Հայաստան» խմբակցությունից հայտնել էին, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականների հետ (դաշնակցական երիտասարդների) իշխանականները հաշիվ են մաքրել:

Ք.Մ




Լրահոս