ԱՄՆ-ը խոստացել է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ զորքեր տեղափոխել ՆԱՏՕ-ի երկրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հայտնել Է, որ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի պետությունների ղեկավարների հետ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խոստացել Է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ զորքեր տեղափոխել դաշինքի երկրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բայդենն ընդգծել Է, որ (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ) ունեցած հեռախոսազրույցից դժվար Էր հասկանալ, թե իրականում ինչպիսի պլաններ ունի Ռուսաստանը: Բայդենը նաեւ ընդգծել Է՝ առկա են տնտեսական, ֆինանսական, անհրաժեշտության դեպքում՝ ռազմական լծակներ: Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ զորքեր կտեղափոխվեն ՆԱՏՕ-ի երկրներ, իսկ թե որտեղ դրանք կտեղաբաշխվեն, դա կորոշեն ՆԱՏՕ-ի երկրները»,-Կարիսը դեկտեմբերի 10-ին ERR հեռուստառադիոհաղորդումների պորտալին պատմել Է Բայդենի՝ ՆԱՏՕ-ի անդամ արեւելաեվրոպական պետությունների ղեկավարների հետ նախօրյակին կայացած հեռախոսազրույցի մասին:

Պատասխանելով այն հարցին, թե կարելի Է արդյոք այն ենթադրությունն անել, թե լրացուցիչ զորքերը կտեղափոխվեն ՆԱՏՕ-ի արեւելյան թեւ, Կարիսը նշել Է. «Ես այսօրվա խոսակցությունից հասկացա, որ երբ անհրաժեշտություն Է առաջանում՝ դա պետք Է արվի: Բայց թե՝ այսօր, վաղը կամ մեկ ամիս անց, հեռախոսազրույցում այդ մասին, անշուշտ, չի խոսվել»: «Բայդենի ուղերձը ՆԱՏՕ-ի արեւելյան երկրներին եղել Է հստակ. բոլոր որոշումները, որոնք վերաբերում են անվտանգությանը, ընդունվում են միասին, եւ չկա այնպիսի մի բան, թե կան արեւելյան թեւ, արեւմտյան թեւ, հարավային թեւ եւ հյուսիսային թեւ, որոշումներն ընդունվում են ամբողջ ՆԱՏՕ-ի կողմից, դա վերաբերում Է նաեւ Ուկրաինայի թեմատիկային»,-հավելել Է Կարիսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս