Հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների անհատական վարժվածության կատարելագործման նպատակով դեկտեմբերի 15-ին N զորամիավորումում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Անձնակազմը մարտավարական բարդ պայմաններում, տարբեր զինատեսակների կիրառմամբ, կատարել է կրակային վարժանքներ և ցուցաբերել բարձր պատրաստություն։