Մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 21-ին կայացած քվեարկությանը լրագրողներից մասնակցեցին սպորտային 15 թղթակից և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:
Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝
Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ – ծանրամարտ
Դանիելյան Էլինա – շախմատ
Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
Մինասյան Գոռ – ծանրամարտ
Չալոյան Դավիթ – բռնցքամարտ
«Տարվա համակրանք» մրցանակը, որի համար քվեարկել են երկրպագուները, ստացել է աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը: