Չինաստանի հյուսիսում գտնվող Սիան քաղաքի իշխանությունները հրահանգել են բոլոր բնակիչներին մնալ տանը կորոնավիրուսի բռնկման պատճառով։
Պեկինը պատրաստվում է հյուրընկալել 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը, և երկիրը բարձր պատրաստվածության աստիճանի է բերվում։
Դեկտեմբերի 21-ին՝ չորեքշաբթի, Սիանի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսային վարակի 52 նոր դեպքի մասին։
«13 միլիոնանոց քաղաքի բոլոր բնակիչներին կարգադրվել է մեկուսանալ։ Օրական 2 անգամ ընտանիքի մեկ անդամը կարող է դուրս գալ տնից, այն էլ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար»,- ասվում է քաղաքային իշխանությունների հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ դեպի Սիան չվերթների 85%-ը չեղարկվել է, իսկ մեքենաների և հասարակական տրանսպորտի տեղաշարժը սահմանափակված է։ Բոլոր ուսումնական հաստատություններն ու ժամանցի կենտրոնները փակվել են անորոշ ժամանակով։