Աստղերը Հայկ Կոնջորյանին հուշում են չմոռանալ անցյալը. աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան

Ճագարի կամ Կատվի տարում ծնվածների համար 2022 թվականը փորձությունների տարի կլինի: Ամսեկան մի քանի անգամ ստիպված կլինեք հավատարմության երդում տալ նոր ղեկավարին, քանի որ նախկինում քավորին դավաճանելու Ձեր քայլը միեւնույն է` դավաճանական է ընկալվում նաեւ նոր թիմում: Վագրը Ճագարի տարում ծնվածների համար մի քանի փորձություններ է նախապատրաստել:

Դրանք այնքան շատ են լինելու, որ նույնիսկ հնարավոր է նյարդային լարումներ ունենաք, էլի հիշեք հարեւան երկրներում առկա ոչ ժողովրդավարական բարքերի մասին եւ հետո տարբեր սենյակներում ներողություն խնդրեք չմտածված խոսքերի համար: Դրա համար հաշվարկեք ձեր յուրաքանչյուր քայլը, քանի որ հին հարաբերությունները վաղուց քանդվել են, իսկ նորերն էլ չեն կառուցվում:

Աստղերը հուշում են չմոռանալ անցյալը. 34 տարեկանում հասցրել եք երեք կուսակցության անդամ լինել, իսկ ապագան դեռ առջեւում է, որն ամենեւին էլ միայն պաստառի վրա չէ գրված: Ամեն դեպքում, հետեւեք գուլպաների գույնին. Կարեւորը դրանց հարմոնյան է:

Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս