Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հրամանագրով հաստատել է կառավարության նոր կազմը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռոնամ Սկլյարը նշանակվել է վարչապետի առաջին տեղակալի պաշտոնում: Փոխվարչապետերի պաշտոնները զբաղեցրել են Երալի Տուգժանովը, Մուխտար Տլեուբերդին և Բախիթ Սուլթանովը:
Իրենց պաշտոնները պահպանել են փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդին, պաշտպանության նախարար Մուրատ Բեկտանովը և ՆԳ նախարար Երլան Տուտգումբաևը: