Ղազախստանում COVID-19-ի դեպքերը հունվարին աճել են գրեթե 20 անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանում այս տարվա հունվարին կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են 19,6 անգամ՝ COVID-ի Omicron շտամի տարածման ֆոնին։ Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց հանրապետության առողջապահության նախարար Ազհար Գինիյաթը։

Ըստ նրա՝ օրական կատարվող թեստերի թիվը հասել է 50 հազարի։

«Երկրում համաճարակաբանական իրավիճակը բնութագրող ցուցանիշները նույնպես հաստատում են Omicron տարբերակի տարածումը։ Այսպես, կորոնավիրուսով վարակվածության դեպքերը վերջին մեկ ամսվա ընթացքում աճել են 19,6 անգամ, COVID-19-ի թեստավորման օրական ծավալն աճել է 3,5 անգամ և հասել 50 հազարի»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ, հավելել է Ղազախստանի առողջապահության նախարարը, որ 2022 թվականի առաջին ամսում COVID-19-ից մահացածների թիվը նվազել է 2,5 անգամ։

Առողջապահության նախարարության ղեկավարը պարզաբանել է նաև, որ վարակի տարածման առումով հանրապետության 17 շրջաններից 16-ը գտնվում են կարմիր գոտում, դեղին գոտում՝ Թուրքեստանի շրջանը։

Հստակեցվում է, որ օրական հիվանդացության ավելի քան 60%-ը բաժին է ընկնում Նուր-Սուլթանին։

Անցած մեկ օրվա ընթացքում Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 9698 դեպք։

Ընդհանուր առմամբ, Ղազախստանում համաճարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1,071,130 դեպք, ապաքինվել է 973,637 հիվանդ, ևս 13,087 մարդ մահացել է։




Լրահոս