Ազգային ժողովում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ կընտրեն. ովքեր են թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում տեղի կունենա  Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի երկու անդամի ընտրություն: Թեկնածուներից մեկի համար   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Արթուր Մանուկյանի թեկնածությունը: Նշենք, որ վերջինս եղել է յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր:

Մյուս թեկնածուն կրկին առաջադրված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից: Նա  Հակոբ Հակոբյանն է: Իսկ ով է նա. վերջինս եղել է «Գարուն» ամսագրի խմբագիր: Նրա կենսագրությունը բազմազան է. Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, սլովակերեն, ուկրաիներեն, պարսկերեն։ Հակոբ Մովսեսը 2015 թ. «Յոթներորդ որսորդություն» ժողովածուի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի։

Ունի մի քանի պարգևներ՝ Հայաստանի Գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակ. Ֆրիտյոֆ Նանսեն ոսկե մեդալ, Մովսես Խորենացու մեդալ  ՀՀ պետական մրցանակ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծական ժողավածուի համար:

Հավելենք, որ օրակարգի վերջում նախատեսվում է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն:

Ն.Հ.




Լրահոս