ՀՅԴ-ն Ընդհանուր ժողովի է պատրաստվում. ինչ որոշումներ կկայացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կուսակցության Ընդհանուր ժողովին, որտեղ պետք է որոշումներ կայացվեն` ՀՅԴ մարտավորության, հետագա անելիքների, ինչպես նաև ԳՄ ներկայացուցչի մասով: Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովը մարտին է լինելու, օրը դեռևս վերջնական չէ:

Ըստ ՀՅԴ-ականների շրջանում քննարկվող տեղեկությունների՝ պետք է նաև հստակեցվեն խորհրդարանում իրենց առաջիկա անելիքները ու հետագա քայլերը: Նշվում է նաև, որ ՀՅԴ-ականներից շատերը կարծում են, որ պետք է առաջիկայում ավելի կոշտացնեն իրենց անելիքները խորհրդարական իշխանության հետ աշխատանքում, իսկ մի մասն էլ կառուցողական աշխատանքի կողմնակիցն է, ինչը պետք է քննարկվի ժողովի ժամանակ:

Չեն բացառում, որ այդ ժողովում ՀՅԴ գերագույն մարմնի անդամների լուրջ փոփոխություններ լինեն, ինչպես նաև ԳՄ ներկայացուցչի փոփոխություն:




Լրահոս