ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Բացվել է նոր`  «Փչիր ինքդ»  ծառայություն: Ամենայն հավանականությամբ, այն ինքնասպասարկում է ենթադրում. վարորդները հենց իրենք պետք է կատարեն անհրաժեշտ աշխատանքը:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ե՞րբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:

Անիտա Կիրակոսյան (52 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ հայրության որոշման պետական գրանցման համար:

Օֆելյա Միրզոյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Հայրության ճանաչման պետական գրանցման համար ներկայացվում են՝

3) երեխայի մոր հղիությունը հաստատող բժշկական տեղեկանքը, եթե հայրության ճանաչման մասին դիմումը ներկայացվում է մինչեւ երեխայի ծնվելը,

4) երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի անձը հաստատող փաստաթուղթը եւ երեխայի մոր բացակայության մասին իրավասու մարմնի տված փաստաթուղթը (մոր մահվան վկայականը կամ տեղեկանքը, նրան անգործունակ ճանաչելու կամ մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը) եւ երեխայի կենսաբանական հայր հանդիսանալու վերաբերյալ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը,

5) չափահաս անձի համաձայնությունը՝ իր նկատմամբ հայրություն ճանաչելու դեպքում,

6) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե հայրության ճանաչման պետական գրանցման հետեւանքով նախատեսվում է փոխել նաեւ նրա անունը կամ ազգանունը,

7) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթը:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է երեխայի՝ ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ երեխայի ծննդի պետական գրանցման վայրի, իսկ սույն օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը:




Լրահոս