Գոհար Սիմոնյանը 2022 թվականի փետրվարի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը կգործուղվի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ նման որոշում է կայացվել կառավարության փետրվարի 3-ի նիստում:
Գոհար Սիմոնյանի՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով «Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի և «Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում» միջոցառման շրջանակներում հատկացված միջոցների հաշվին։