ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պայմանավորվածություն ունեն իշխանությունն ու ընդդիմությունը նախագահի թեկնածուի քվեարկության մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկար փնտրտուքներից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջապես նախագահի թեկնածու գտավ ու առաջադրեց, այժմ էլ մտածում է Վահագն Խաչատուրյանի թեկնածության հարցի քննարկման, այնուհետ դրա ընտրության կարգը հավուր պատշաճի կազմակերպելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ Խաչատուրյանին առաջին փուլով ընտրելու խնդիր է իր առջեւ դրել իշխող ուժը: Բայց քանի որ դրա համար բավարար 81 ձայն չունի իշխանությունը, որոշել է դիմել ընդդիմադիրների օգնությանը ու բանակցելով նրանց հետ՝ քվերակության, ընտրության համար պակաս 11 ձայն խնդրել:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը նման տեղեկության չի տիրապետում ու չի էլ կարծում, թե նման սցենար կարող է լինել: «Ընդդիմադիրները հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը, հետեւաբար բավարար ձայներ չեն լինի, որ նախագահն առաջին փուլում ընտրվի: Ձեր հարցի հավանականության կամ անհավանականության մասին խոսել չեմ ցանկանում»,- նշեց նա:

Հարցը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանի անկեղծ ծիծաղն առաջացրեց. «Մենք հայտարարել ենք, որ այդ տրագիկոմեդիկ ֆարսին չենք մասնակցելու: Իշխանությունը, հիշում եք, չէ՞, ասում էր, որ նախագահի թեկնածու առաջադրված ցանկալի մարդուն երկրորդ փուլով կանցկացնի, իսկ իրենց ցանկալի մարդիկ, գիտենք, տեսել ենք՝ ովքեր են: Ո՞ւմ էին օրինակ ներկայացրել ՀՌԱՀ-ի թափուր տեղի համար. կղանքին ձոն նվիրած նախկին պատգամավորին: Բայց ասացին, չէ՞, որ եթե հարկ լինի, ապա ուժով կանցկացնեն. նույնն էլ այս պարագայում»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս