Ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5146 խախտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 14-ից 21-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5146 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 95 տրանսպորտային միջոց․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 124, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձինք։

77 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 66-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 77-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Բացի այդ, 364 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։




Լրահոս