ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին է դիմել 44-օրյա պատերազմի մասնակից Ժիրայր Գևորգյանը, ով մասնակցել է թեժ պատերազմական գործողություններին, սեփական միջոցներով կազմակերպել վիրավոր զինվորների տարհանումը մարտի դաշտից և տեղափոխումը Արցախից։
«Հերոսը այժմ իր սեփական միջոցներով հիմնել է մակարոնի արտադրամաս, որտեղ աշխատում են պատերազմի մասնակից և հաշմանդամություն ստացած երեք տղաներ, ցանկություն ունեն արտադրությունը մեծացնել և հաշմանդամություն ստացած ավելի շատ տղաների աշխատանքով ապահովել։
Ժիրայր Գևորգյանը մինչ ընտրությունները բանավոր համաձայնություն էր ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ օգնություն կստանա, իսկ ընտրություններից հետո դիմումներն անպատասխան են մնացել։
ԱԺ-ում ընդունեցի տղաներին, ծանոթացա արված աշխատանքներին և հետագա պլաններին։
Դիմել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ խնդրելով առաջնահերթ դիտարկել բարձրացված հարցը, հստակեցնել դրա լուծման հնարավորությունների շրջանակը և ըստ հնարավորության իրականացնել համապատասխան քայլեր՝ տղաներին օգնելու ուղղությամբ»։