Այս պահին կրակը դադարել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Նշենք, որ քիչ առաջ ադրբեջանական կողմը կրակել է Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ:
«Մանրամասների չեմ տիրապետում այս պահին, բայց կարող եմ ասել, որ փոխրաձգությունը շատ կարճ է տվել»,-կարճ նշեց մեր զրուցակիցը:
Մարզպետի փոխանցմամբ՝ տուժածների մասին տեղեկություններ չունի:
Լիդա Եղիազարյան