Ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ-ից Արցախ եկող գազատարի վերանորոգման աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։

Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք:

Ավելի վաղ «Արցախգազ» ՓԲԸ-ն հայտնել էր, որ գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել էր մայրուղային գազատարը։




Լրահոս