Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության չենթարկեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ԲԴԽ-ն հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի որոշումը: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության չեն ենթարկի:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ԲԴԽ դատավոր անդամները կռիվ են տվել՝ նշելով, որ նախարարի հարուցած կարգապահական վարույթը մասնագիտական տեսանկյունից անհիմն կարգապահական վարույթ է եւ նախարարության ներկայացուցիչները անգամ ԲԴԽ-ում չկարողացան մասնագիտական առումով հիմնավորել դատավորի սխալը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթ հարուցեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ:

Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ նախարարը կարգապահական վարույթը հարուցել է այն պատճառով, թե դատավոր Վազգեն Ռշտունին երկարատեւ արձակուրդ գնալու պատճառով քրեական գործերը վերամակագրման է հանձնել:




Լրահոս