ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու էր «Շիրակ»-ը ձուն ցածր գնով վաճառում, և ինչ վիճակ է այժմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շիրակ» թռչնաֆաբրիկան, որը տեւական ժամանակ ինքնարժեքից էժան ձու էր հանել վաճառքի, այժմ այն թանկացրել է: Այս ընկերության առաջարկած 30 դրամանոց ձուն այժմ վաճառվում է ավելի քան 60-65 դրամով: Տեղեկացնենք, որ Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները չէին կարողացել իրենց հավկիթը վաճառել, որովհետեւ շուկայում վաճառվում էր ինքնարժեքից էժան ձու:

ArmLur.am-ը «Շիրակ» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանից հետաքրքրվեց, թե ինչու է ընկերությունն ձուն վաճառել ինքնարժեքից ցածր: Մեր հարցին ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչը հղում արեց ՀՀ Մայր օրենքին՝ Սահմանադրությանը:

Մեր զրուցակցին փոխանցեցինք, որ ՙԼուսակերտ՚ թռչնաֆաբրիկան վերջերս հայտարարեց, որ չի դիմանում մրցակցությանը եւ փակվում է: Ավելին, ՙԼուսակերտ՚-ը իր գործունեությունը դադարեցնելու մեջ մեղադրեց ՙՇիրակ՚-ին: Բայց արի ու տես, որ ՙՇիրակ՚ թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչը դա ՙԼուսակերտ՚-ի կողմից համարեց գովազդային քայլ:

Այնուամենայնիվ, «Շիրակ» թռչնաֆաբրիկան ձուն ինքնարժեքից էժան վաճառելու մեջ սարսափելի ոչինչ չի տեսնում: Ընկերությանը «օգնության է հասել» Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագ Գեղամ Գեւորգյանի պարզաբանումը: Կհիշեք՝ այս կառույցի ղեկավար Գեղամ Գեւորգյանը խիստ անտարբեր էր, երբ ձու արտադրող փոքր, միջին ձեռնարկատերերը դժգոհում էին «Շիրակ»-ի սահմանած ձվի ցածր գնից, նրանք տեւական ժամանակ բողոքում էին, որ վնասներ են կրում: Անգամ բողոքով Հանձնաժաողով դիմել էր «Աշտարակ ձու»-ն: Իսկ ինչ արեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսվարողների ձայնը լսելի դարձնելու համար: Ոչինչ: Հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գեւորգյանն ընդամենը հայտարարեց, որ շուկայում «Շիրակ»-ի ունեցած մասնաբաժինը չի հասնում 10 տոկոսի։ Հետևաբար, ընկերությունը, շուկայում չունենալով գերիշխող դիրք, չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել և դեմպինգ իրականացնել: Գեղամ Գեւորգյանի այս պարզաբանումն անգիր արած աշակերտի պես կրկնում են նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչը:

Այնուամենայնիվ, նկատենք, որ շատերի մոտ ակնհայտորեն տպավորություն է, որ բոլոր պետական կառույցներն աջակցում են «Շիրակ»-ին: Նշենք, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան պատկանում է Նարեկ Նալբանդյանին, որը «փակովի» տարբերակով գնեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով եւ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի թանկարժեք դղյակը:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս