Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ավարտվել են նախնական փուլերի մենամարտերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը դուրս են եկել եզրափակիչ և մարտի 23-ին կպայքարեն ամենաբարձր մեդալների համար:
Ասլիկյանը կիսաեզրափակչում հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Տահիր Ակոյունի նկատմամբ, իսկ եզրափակչում կմենամարտի իտալացի Միշել Բալդասի հետ: 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանն էլ կիսաեզրափակչում 4:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Ջալալ Գուրբանովի նկատմամբ: Եզրափակչում Շախպազյանի մրցակիցը կլինի թուրք Օզմեն Քերիմը: Վերջինս նոյեմբերին Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր:
Կանանց պայքարում էլ Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը դարձել է բրոնզե մեդալակիր: