Անգլիական «Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը միացել է Դանիայի հավաքականին, գրում է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը: Էրիկսենը հավաքական է վերադառնում 9 ամիս անց:
Վերջին անգամ նա հավաքականի ճամբարում եղել է ԵՎՐՈ 2020-ի ընթացքում, որի խմբային փուլի առաջին տուրի՝ Ֆինլանդիայի դեմ խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել, ինչից հետո թիմի բժիշկները հրաշքով փրկել են նրա կյանքը:
Դանիայի ազգային հավաքականը, որն ապահովել է իր տեղը ԱԱ 2022-ի հիմնական փուլում, մարտի 26-ին և 29-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի՝ մրցելով Նիդերլանդների և Սերբիայի ընտրանիների հետ: