ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Բեռլինի Գրան Պրիի առաջատարից հետ է մեկ միավորով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրան Պրիի 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Գրիգորի Օպարինի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին՝ Արոնյանի պարտությամբ:
Այժմ Արոնյանը 3 միավորով մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է: Առաջատարը Հիկարու Նակամուրան է, ով ունի 4 միավոր:
Բեռլինի Գրան Պրին շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող Գրան Պրիի շարքի հերթական մրցաշարն է: Այս տարի Բեռլինի մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ: Այն հնարավորություն կտա երկու գրոսմայստերի մասնակցելու շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: