Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Սո Ուկն ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում կրկին նշել է, որ Ուկրաինայիn մահաբեր զենք մատակարարելը համարում է դժվար։ Այս մասին հայտնել է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պու Սին Չհանը, փոխանցում է Yonhap գործակալությունը։
«Եղավ զենքի հետ կապված օգնության ցուցաբերման հայց։ Ուկրաինացի նախարարը հարցրեց՝ հնարավո՞ր է մատակարարել հակաօդային պաշպանության միջոցներ։ Նախարար Սո Ուկը պարզաբանեց, որ սահմանափակումներ է տեսնում դեպի Ուկրաինա մահաբեր զենքի մատակարարումների հարցում՝ հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կորեայի անվտանգային ոլորտում և այդ քայլի ազդեցությունը հարավկորեական բանակի ռազմական ներուժի վրա»,-ասել է ՊՆ ներկայացուցիչը։
Սեուլը մարտին Ուկրաինային փոխանցել էր ընդհանուր 804 հազար դոլարի 20 անուն ապրանք՝ սաղավարտներ, ծածկոցներ, վրաններ և այլն։