Պատահարների հետևանքով զոհերի թիվն աճել է. մտահոգիչ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա փետրվարին պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հունվար ամսվա հետ համեմատած` պակասել է ճանապարհատրանսպորտային պատահարների ու վիրավորների թիվը: Բայց նույն ժամանակահատվածում աճել է զոհերի թիվը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է 575 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 31, վիրավորվել՝ 336 մարդ:

Պաշտոնապես, այս տարվա երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը պակասել է 11.7 տոկոսով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2022 թվականի փետրվարին մեր հանրապետությունում արձանագրվել է 252 ՃՏՊ, որի հետեւանքով զոհվել է 31, վիրավորվել՝ 336 մարդ: Իսկ ահա հունվար ամսին ՃՏՊ-ների քանակը կազմել է 322, որի հետեւաքնով զոհվել է 21, վիրավորվել 522 մարդ:

Ս.Հ.




Լրահոս