Պատգամավորների՝ Արցախ մուտք գործելու արգելքը դեռևս չի հանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների մուտքն «Արցախ» դեռևս սահամանփակված է: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեցին խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունից: Մեզ ասացին նաև, որ աշխատանքներ են տանում համապատասխան կառույցների հետ՝ հասկանալու համար, թե երբ է հանվելու արգելքը, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները կարողանան Ստեփանակերտ այցելել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այս շաբաթ մեկնարկած քառօրյա նիստերը խորհրդարանական «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները բոյկոտել էին ու հայտարարել, որ Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր են գնում:

Ռուս խաղաղապահները, սակայն, նրանց թույլ չէին տվել Արցախի տարածք մտնել՝ ցույց տալով պատգամավորների անուններով մի փաստաթուղթ, որով արգելված է եղել նրանց մուտքն Արցախ:

Ս.Վ.




Լրահոս