ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կազմակերպել է քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի թեմայով (հավատարմագրման կարգի փոփոխության մասով)։ Քննարկմանը մասնակցում են լրատվամիջոցների խմբագիրները և ներկայացուցիչները, լրագրողական կազմակերպությունները։ Քննարկմանը մասնակցում է նաև «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սևակ Վարդումյանը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցությունը հերթական մահակն է ցանականում բանեցնել պետական գերատեսչություններում հավատարմագրված լրագրողների վրա։ «Ժողովուրդ» թերթի և ArmLur.am-ի լրագրող Սևակ Վարդումյանի տեսակետն է, որ վերաբերում է ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի ու Լիլի Մինասյանի` պետական գերատեսչություններում լրագրողների հավատարմագրմանը վերաբերող նախագծին։ «Լրագրողներ գործընկերներիս գործելաոճի հետ, այո, ինքս էլ անհաշտ եմ, բայց նախագիծը հստակ չի սահմանում, թե, օրինակ, էթիկայի ո՞ր դրույթները խախտելուց հետո են լրագրողին զրկելու հավատարմագրումից` բարձր ծիծաղելի՞ս, թե՞ միկրոֆոնը մոտեցնելի՞ս»,- նշում է նա։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է լրագրողին հավատարմագրած պետական մարմնին տալ լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն։