ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Արցախում. ադրբեջանական կողմը շարունակում է խախտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի դրույթները: Մասնավորապես երեկ, ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմը խախտել է շփման գիծը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ըստ հաղորդագրության, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում միջադեպը կարգավորելու ուղղությամբ։

Կեսգիշերին մոտ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ադրբեջանի զինուժը խախտումը կատարել է Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մոտակայքում շփման գծի չեզոք գոտու միջդիրքային հատվածում։

«Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր», – ասված է հաղորդագրությունում։

Սակայն նկատենք, որ դեռ մարտի 24-ից ադրբեջանական զինուժը խախտել է շփման գիծը Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում և առաջացել դեպի ռազմավարական Քարագլուխ բարձունքը։ Հաջորդած բախումներում Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայող է զոհվել, մեկ տասնյակից ավելին վիրավորվել է, ըստ ՊԲ-ի՝ կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը։ Ներկայումս Փառուխ գյուղը վերահսկում են ռուս խաղաղապահները, որոնց մասնակցությամբ նաև ջանքեր են գործադրվում՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։ Ապրիլի 12-ին էլ ռուսական խաղաղապահ առաքելությունը հայտնեց, որ Փառուխ գյուղի մոտակայքում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով Արցախի զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս