«Գազպրոմ»-ը շարունակում է Ուկրաինայի տարանցիկ տարածքով գազի մատակարարումը Եվրոպա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ»-ը շարունակում է կանոնավոր կերպով ռուսական գազ մատակարարել Եվրոպա՝ տարանցիկ Ուկրաինայի տարածքով: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, լրագրողներին հայտնել է հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

Ռուսական գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով՝ եվրոպական սպառողների դիմումներին համապատասխան. ապրիլի 16-ի համար՝ 57,2 մլն խմ: Այդ ծավալն, ըստ Կուպրիյանովի, ցածր է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար երկարաժամկետ ամրագրմամբ մատակարարումներից (օրական մոտ 109,5 մլն խմ)։

Վերջերս Եվրոպան զգալիորեն ավելացրել է գազի գնումները Ռուսաստանից՝ սփոթ գների աճի, քամու բացակայության, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի սրման ֆոնին։




Լրահոս