հայհոյել է լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ նախօրեին «ՀԺ»-ի լրագրող Սյուզաննա Պողոսյանի եւ ԼՂՀ ԱԳ նախարարության տեղեկատվության վարչության պետ Մարսել Պետրոսյանի միջեւ տեղի է ունեցել խոսակցություն, որն ավարտվել է ԼՂՀ ինքնիշխան հանրապետության Արտաքին գործերի նախարարության վարչության պետի արած հետեւյալ արտահայտությամբ. «Կարիս սիկտիրդ քաշիս»,- կիսաղարաբաղերեն ասել է Հայկական երկրորդ հանրապետության պաշտոնյան: Ներկայացնելով խոսակցության սղագրությունն ամբողջությամբ` թերթը ԼՂՀ իշխանություններին հորդորել է այդ ստահակին անհապաղ սիկտիր անել. «Թեման կշարունակենք, չորեքշաբթի: Բովանդակությունը` կախված իրադարձություններից»,- եզրափակել է թերթը:




Լրահոս