Ավտոմեքենան ընկել է Շահումյան գյուղի ջրատարը. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 20-ին, ժամը 17։55-ին ահազանգ է ստացել, որ Շահումյան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը։

Ուղևորներ Ս․ Բ․-ն և Ս․ Մ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Կ. Մ․-ի դին:




Լրահոս