Վետերաններն կօգտվեն ամենամսյա պարգևավճար ստանալու իրավունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 600 թիկունքային կօգտվի ամենամսյա պարգևավճար ստանալու իրավունքից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վետերանն կստանա ամենամսյա պարգևավճար՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և չափով: Վետերաններն ունեն նաև ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկության իրավունք: Նշենք, որ այդ կարգավիճակն ունեցող անձանց տարիքը նվազագույնը 96 է:

Ըստ նախնական հաշվարկների, թիկունաքայիններին ամենամսյա պարգևավճար տրամադրելու համար կպահանջվի 21,6 մլն դրամ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 600 անձի ամսական կտրվի 3000 դրամ: Պարգևավճարի չափը նախատեսվում է սահմանել ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշմամբ՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձանց հատկացվող ամենամսյա պարգևավճարի չափ։

Ի դեպ, վետերանների համար նախատեսված՝ ամենամսյա պարգևավճար ստանալու և ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկության իրավունքը տարածվում է նաև Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում աշխատելու համար «1941-1945թթ Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» նախկին ԽՍՀՄ մեդալով պարգևատրված անձանց վրա՝ նշված մեդալի վկայականի կամ այդ մեդալով պարգևատրված լինելը հավաստող արխիվային փաստաթղթի առկայության դեպքում:

Ս.Հ.




Լրահոս