Ուկրաինական զորքերը շարունակում են համառ դիմադրություն ցուցաբերել Լիսիչանսկում։ Ուկրաիանական լրատվամիջոցները սակայն հայտնում են, որ այս քաղաքում ուկրաինական ստորաբաժանումները բախվում են շրջապատման մեջ հայտնվելու իրական վտանգին:
Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը հայտնել է, որ Դոնեցկի ուղղությամբ թշնամին հիմնական ջանքերը կենտրոնացնում է Լիսիչանսկի և Բախմուտի շրջաններում։ Նպատակը Լիսիչանսկի շրջապատումն է:
Շտուպունի խոսքով, ռուսական զորքերը մասնակի հաջողությունների են հասել Բախմուտի ուղղությամբ։ Նա նշել է, թե այստեղ ռուսական զորքերին հաջողվել է ամրանալ Կլիոնովեյե գյուղի հարավային հատվածում:
Ն.Հ.