Ո՞ւր անհետացավ հայկական արբանյակը, ինչո՞ւ դրա նկարած լուսանկարները չենք տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ ամիսուկես առաջ Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված հայկական արբանյակից, այսպես ասած, տեղեկություն չկա: «Ի՞նչ եղավ դրա ճակատագիրը, քանի՞ լուսանկար արեց, արդյո՞ք հակառակորդի բազաների վերաբերյալ տեղեկություններ է հաղորդել այսքան ժամանակ»,- ArmLur.am-ի հետ զրույցում նման հարցեր է բարձրաձայնում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Վրթանեսյանը հիշեցնում է՝ ինչպես էր քաղաքական իշխանությունն արբանյակի մասին ճառեր ասում, ու բանն անգամ նրան էր հասնում, թե այն նույնիսկ մեր սահմաններն է պաշտպանելու: Սահմաններ պաշտպանի, հետախուզական տվյալներ հայթայթի և այլն, և այլն:

«Ի՞նչ եղան այդ արբանյակի լուսանկարները, ո՞ւր են, թող գոնե մի լուսանկար նկարի Հայաստանից ցույց տան՝ ինչ որակի է այն: Չեմ ասում՝ ռազմական օբյեկտ նկարեի, թող, օրինակ, Հանրապետության հրապարակը նկարեի կամ որևիցէ այլ որակյալ օբյեկտ, որ մեզ էլ պարզ լինի՝ այն գումարները, որ ծախսվոլ են ու որոնց մասին այդքան խոսվում է, ընդհնարպես արժե՞ն այդ խաղալիքին տալու համար: Բայց ամսից ավելի է՝ որևէ լուսանկար չի հարապարակվել»,- նշում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այդ արբանյակին, ապա ըստ փորձագետի՝ դա բավական չէ հակառակորդի տեխնիկան տեսնելու, առավել ևս այդ շարժը նկատելու համար: Դրանով, հավելում է, լավագույն դեպքում ինչ-որ շատ խոշոր օբյեկտներ, ճանապարհներ կարելի է տեսնել, ինչն առանց այդ էլ տեսանելի է:

Ս.Վ.




Լրահոս