Գ.Արսենյան. Նման քաղաքային իշխանության հետ աշխատելն անպատվաբեր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Unicorn ընկերության
նախագահ Գուրգեն Արսենյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիում ներկայացրեց այն
իրավիճակը, որ ստեղծվել է իրենց կազմակերպության, «Նուշիկյան» ընկերության և
Երևանի քաղաքապետարանի միջև։ Երևանի քաղաքապետարանն ընդունել է մի որոշում, ըստ
որի Մաշտոցի պողոտայում և Սայաթ-Նովա փողոցում տեղադրված գովազդային վահանակները
պետք է հանվեն։ Այս որոշումը բացատրվել է նրանով, որ դրանք խաթարում է մայրաքաղաքի
գեղագիտական տեսքը։ «Մենք ողջունում ենք Երևանի էսթետիկական տեսքը կարգի բերելու
Երևանի քաղաքապետարանի քայլերը։ Սակայն մեր մոտեցումներն ու առարկությունները
կապված են այն գործիքների ընտրության հետ, որով առաջնորդվում է Երևանի
քաղաքապետարանն այդ որոշումն իրականացնելու ճանապարհին»,- ասաց Գ. Արսենյանը։ Նա
նշեց, որ վարչական վարույթի ընթացքում ընդունվել է մի ակտ, ըստ որի նշյալ երկու
ընկերություններին պատկանող վահանակները ապամոնտաժվել են բարբարոսաբար` փչացնելով
իրենց գույքը։ «Մեր երկու ընկերությունները տարիներ շարունակ պատշաճ
գործունեություն են իրականացրել, սակայն մենք ստացել ենք գրություն, որ ոչ պատշաճ
գործունեություն ենք իրականացնում։ Այն դեպքում, որ այս ընթացքում տասը միլիոնից
ավելի հարկ է մուծվել բյուջե>։ Երկու ընկերություններն էլ դիմել են դատարան։




Լրահոս