Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատում Արցախին, Հայաստանին ու Հայ Դատի գծով Կիպրոսի ցուցաբերած ամուր զորակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Կիպրոսի նախագահի ներկայացուցիչ Ֆոտիս Ֆոտիուի և Լիբանանում Կիպրոսի դեսպան Պանայոտիս Կիրիակոսի հետ հանդիպմանն իր գնահատանքն է հայտնել Արցախին, Հայաստանին ու Հայ Դատի գծով Կիպրոսի պետության ցուցաբերած ամուր զորակցության կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, այս առաւօտ, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընդունեց այցելութիւնը Կիպրոսի նախագահին ներկայացուցիչ Ֆոդիս Ֆոդիուին, ընկերակցութեամբ Լիբանանի մօտ Կիպրոսի դեսպան Փանայոթիս Քիրիաքոսին:

Ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Կիպրոսի նախագահին եւ կառավարութեան բարեմաղթութիւնները։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու Կիպրոսի հայ համայնքին, ինչպէս նաեւ Լիբանանի ներկայ ընկերատնտեսական ու քաղաքական կացութեան:

Նորին Ս. Օծութիւնը ողջունելով պետութեան ներկայացուցիչին այցելութիւնը՝ յիշեցուց, որ Կիպրոսի հայ համայնքը միշտ եղած է պետութեան կողքին եւ զօրակից կիպրական հարցի արդար լուծման: Ան միաժամանակ իր գնահատանքը յայտնեց Արցախին, Հայաստանին ու Հայ Դատին գծով Կիպրոսի պետութեան ցուցաբերած ամուր զօրակցութեան»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս