Քադաֆին արժանի չէր այդպիսի վերաբերմունքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին սարսափելի բաներ է արել, բայց նույնիսկ նա արժանի չէր, որ ամբողջ աշխարհում տարածվեին նրա կյանքի վերջին րոպեների կադրերը,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:”Ես կարծում եմ՝ դա այն չէ, ինչը մենք պետք է վայելենք: Գոյություն ունեն մահացածների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի որոշակի կանոններ, նույնիսկ եթե նրանք սարսափելի բաներ են կատարել”,- ասել է Օբաման:Մյուս կողմից Օբաման նշել է, որ Քադաֆիի օրինակը կարող է ուսուցողական լինել աշխարհի մյուս բռնապետերի համար: “Դուք երբեք չեք ցանկանա տեսնել այնպիսի մահ, ինչպիսին նա տեսավ, սակայն ես կարծում եմ, որ տեսանյութը ամբողջ աշխարհի բռնապետերի համար ակնհայտ ուղերձ է առ այն, որ մարդիկ ցանկանում են ազատ ապրել”,- ավելացրել է Օբաման:




Լրահոս