Forbes. Ամենահարուստ հանգուցյալը Մայքլ Ջեքսոնն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes ամսագիրը կազմել է ամենահարուստ հայտնի հանգուցյալների ցուցակը: Այն երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Մայքլ Ջեքսոնը, որի տարեկան եկամուտը 2010 թ. հոկտեմբերից մահից հետո կազմել է 170 մլն դոլար: 2010 թ. փոփ-երաժշտության արքայի սկավառակներից եւ “This is it” վավերագրական ֆիլմից ստացված եկամուտը կազմել է 275 մլն դոլար:
Այուսակում երկրորդ տեղը զբաղեցնում է ռոք-ն-ռոլլի արքա Էլվիս Փրեսլին: Երգչի ձայնագրությունների եւ նրա մասնակցությամբ այլ նյութերի իրացումը նրա ժառանգներին բերել է 55 մլն դոլար եկամուտ: Ցուցակում Էլվիս Փրեսլիին հաջորդում է Մերիլին Մոնրոն, որն աշխատել է 27 մլն դոլար:Ամենահարուստ հանգուցյալների ցուցակում տեղ են գտել նաեւ The Beatles խմբի անդամներ Ջոն Լենոնը` 5-րդ հորիզոնական՝ 12 մլն դոլարով եւ Ջորջ Հարիսոնը`13-րդ հորիզոնական՝ 6 մլն դոլարով: Էլիզաբեթ Թեյլորը, որը Լենոնի հետ կիսում է 5-րդ հորիզոնականը` 12 մլն դոլար: Ամենահարուստ հանգուցյալների ցուցակը Forbes-ը կազմում է ամեն տարի՝ Հելլոուինից առաջ




Լրահոս