Հայաստանի հոգենեւրոտիկ բուժհաստատություններից մեկի բուժանձնակազմից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ սեպտեմբերի վերջին վնասազերծված ավազակային բանդայի խմբի անդամներից 3-ը, այդ թվում Արտյուշա Հակոբյանը, տարիներ առաջ` տարբեր ժամանակներում, եղել են իրենց «հաճախորդները»: Իսկ երբ ձերբակալվեց զինված բանդան (կամ դրա անվան տակ ինչ-որ մարդիկ), բուժանձնակազմում նույնիսկ քննարկվեց վարկած, որ նրանք միգուցե իրենց մոտ են միմյանց հետ ծանոթացել: Նշենք, որ համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Արտյուշա Հակոբյանն առաջին անգամ հոգեբուժարանում է եղել 1987-ին, ապա մի քանի անգամ կալանավայրից փախուստից հետո ենթարկվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության, սակայն ճանաչվել է մեղսունակ: Իսկ 1995 թվականին, Նուբարաշենի հոգեբույժների եզրակացության համաձայն, համարվել է հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարում ունեցող:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ