Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել:
«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:
Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի, Շուշիի շրջաններում: