Որն է նախարար Դումանյանի հրաժարականի դիմում գրելու պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք քիչ առաջ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախարարի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Ավելին  ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարի հրաժարական ունի ուղիղ կապ Վ. Բրյուսովի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների հետ, քանի որ վերջինս ձախողել է այն՝ չկարողանալով անցկացնել իշխանության սրտի թեկնածու Դավիթ Գյուրջինյանին:

Հիշեցնենք, որ  ArmLur.am գրել էր, որ  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շուտով կազատվի պաշտոնից: Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի, անգամ հայտնի է, թե ով է պատրաստավում փոխարինել Վահրամ Դումանյանին: Կառավարությունը պատրաստվում է ԿԳՄՍ նախարար նշանակել իշխանական թիմի անդամ, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանին: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանը վաղուց է սպասում այդ պաշտոնին եւ դրան հասնելու համար ջանք ու եռանդ չի խնայել:

Հիշեցնենք, որ ավեի վաղ  ArmLur.amգրել էր, որ մեր տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամենեւին էլ չի կիսում վարչապետի եւ կառավարության նոր նախագիծը ԲՈՒՀ-երի միավորման հետ կապված, եւ որպեսզի պատասխանատվությունն իր ուսերից գցի, նախարարը հանդիպումներ է փնտրում տարբեր համալսարանների ռեկտորների, պրոֆեսորների հետ եւ իր դժկամությունն է հայտնում, ասելով, որ նա եւս դեմ է, եւ փորձում է ամեն կերպ պայքարել այդ նախագծի դեմ: Բացի դա գաղտնիք չէ Վահրամ Դումանյան-Արայիկ Հարությունյան հակամարտությունը: Ավելին, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, այս վերջին շրջանում նրանց հարաբերություններն էլ ավելի են լարվել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս