Կառավարության առաջարկությամբ դեկտեմբերի 16-ին ժամը 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 10 նախագիծ, որոնք պատգամավորները չէին հասցրել ամբողջությամբ քննարկել եւ ընդունել:
Օրինակ նախագծերից մեկով կքննարկվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծ է: Օրակարգում են նաեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Կան նախագծեր, որոնք քննարկվելու են միայն երկրորդ ընթերցմամբ, սակայն կան նաեւ այնպիսի հարցեր, որոնք կանցնեն առաջինից երկրորդ ընթերցում:
Ն.Հ.