«Վերջերս զարմանքով իմացա, որ էդպիսի դեպքեր ունենք, որ մեր աշխարհի չեմպիոնները, ասենք օրինակ, մարզումների արանքում կարող են տաքսի վարել կամ շինարարությունում աշխատել, որպեսզի կարողանան իրենք ընտանիքների կարիքները հոգալ»,-այս մասին այսօր Կառավարութան նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարզիկներին տրվող միանվագ գումարների կրկնապատկման մասին որոշման նախագծին:
Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ ArmLur.am-ը կապ հաստատեց աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանի հետ:
«Ես շատ գոհ եմ, եթե մի 600-ից 700 հարյուր հազար դրամ գումար ավել ենք ստանում, հերիք չի՞: Ես ուրիշ մարզիկների անունից ոչինչ ասել չեմ կարող, բայց ես ինքս գոհ եմ: Ոչ մի պետություն ոչ մի մարզիկի այսքան գումար չի տրամադրում՝ ե՛ւ միանվագն են ավելացրել, ե՛ւ թոշակը: Այսքանը, այլ բան ավելացնելու չունեմ»,-նշեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան