Իրադարձությունների զարգացումը վտանգում է խաղաղության գործընթացը. Լիտվայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն է հրապարակել, որում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ:

«Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական շրջափակմամբ, ինչը հանգեցնում է ծանր հումանիտար հետեւանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Իրադարձությունների նման զարգացումը ոչ միայն խոչընդոտում է ազատ տեղաշարժը, այլեւ վտանգում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը»,-ասվում է Լիտվայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։




Լրահոս