ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել Լաչինի միջանցքի՝ արդեն 8-րդ օրը փակ լինելու մասին։
Գրառման մեջ ասված է․
«8 օր է՝ Լաչինի միջանցքը փակ է Ադրբեջանի կողմից, և Լեռնային Ղարաբաղի բնակիչները արգելափակված են ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման հակառակ կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և բուժսպասարկումից»։