Ինչ է անում Ալեն Սիմոնյանն որպես ԱԺ նախագահ Լաչինի միջանցքը փակելուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Շվեդիայի Ռիկստագի բարեկամական խմբի եւ ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության որոշ անդամների կողմից  ի պատասխան նամակ է ստացել, որտեղ հասցեական դատապարտվել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հանգամանքը, որը բերել է մարդկային աղետի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Մասնավորապես, վերջինիցս հետաքրքրվել ենք, թե որպես ՀՀ ԱԺ նախագահն այս օրերին ինչ է արել Ալեն Սիմոնյանը, ինչ բանակցությունների է մասնակից եղել:

Ի պատասխան Ծովինար Խաչատրյանն ասաց, թե նույնանման բովանդակությամբ նամակներ են ուղարկվել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներին: «Բոլոր միջազգային գործընկերներին ուղարկվել է նույն բովանդակությամբ տեքստեր: Նամակներ ուղարկելուց հետո նաեւ հասցեական պատասխաններ ենք ստանում: Բացի Շվեդիայից արձագանքներ են եղել նաեւ այլ երկրների խորհրդարաններից, ճշտող զանգեր ենք ստացել եւ այժմ էլ դեռ արձագանքներ ենք սպասում», – նշեց նա:

Ծովինար Խաչատրյանն ընդգծեց՝ ելնելով իր պաշտոնի առանձնահատկությունից, Ալեն Սիմոնյանն անձամբ բանակցություններ չի վարում, սակայն այս օրերին աշխատում է միջազգային ասպարեզում:

Ն.Հ.




Լրահոս