ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական կողմը չպետք է վարկաբեկված մնա, պետք է գործուն քայլեր անի, բացի Լաչինի միջանցքը. Արզաքանցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերն Ադրբեջանը խախտում է, ու միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ, այնինչ 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, որ վստահ է՝ հակառակորդի հետ իր լեզվով պետք է խոսել: Արզաքանցյանն այն համոզմանն է, որ ռուսական կողմը վարկաբեկված չմնալու համար պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ու ամեն բան անի Բերձորի միջանցքը բացելու համար:

Իհարկե, շարունակում է, շնորհակալ ենք ռուս խաղաղապահներին, որ Արցախում են գտնվում, բայց միայն գտնվելը քիչ է, հետևաբար նաև գործել ու պարտականությունները կատարել է պետք:

Մանրամասները՝ հեռախոսազրույցում:

Սևակ Վարդումյան




Լրահոս