ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք հույս ունենք, որ երկու կարևոր փաստաթղթերի փաթեթային որոշում կկայացնենք Հայաստանին օգնելու համար. ՀԱՊԿ քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասը, ամփոփելով ՀԱՊԿ տարեկան գործունեությունը, անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպության մշտադիտարկման արդյունքներին և երևանյան համաժողովին։ Ըստ Զասի՝ այնտեղ, որտեղ պետք է, իրենք կարող են աշխատել օպերատիվ և էֆեկտիվ․ «Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության արդյունքներով որոշում է կայացվել Հայաստանին օգնելու վերաբերյալ որոշումների փաթեթ պատրաստել։

Այն քննարկվել է Երևանում անցկացված ՀԱՊԿ նիստի ժամանակ։ Ես հույս ունեմ, որ համապատասխան հավելումներից հետո մենք երկու կարևոր փաստաթղթերի փաթեթային որոշում կկայացնենք, Հայաստանին օգնելու և ՀԱՊԿ ԱԳ նախարարների՝ Հարավային Կովկասում խաղաղության աջակցման վերաբերյալ հայտարարություններ կընդունենք»,-հավելել է Զասը։

Զասը նաև հավելել է, որ սպասվում է վավերացնել մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՀԱՊԿ-ն նպատակ ունի իր խաղաղապահ գործունեության կատարման կանոնադրության մեջ փոփոխություն մտցնել՝ ավելացնելով «կորդինացնող պետություն» հասկացությունը, որը կնշանակի, որ տվյալ պետությունը լիազորված կլինի խաղաղապահ առաքելությունների թեմայով ուղիղ բանակցությունների մեջ մտնել ՄԱԿ քարտուղարության հետ։




Լրահոս