ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են քննարկել ՔՊ-ականները Ջերմուկում. մանրամասներ դռնփակ նիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստյան օրերին Ջերմուկում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական բնույթի հարցեր:

ArmLur.am-ին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել դռնփակ նիստից:
Նախ նշենք, որ հանդիպումը կայացել է Ջերմուկի «Հայաթ փալաս» հյուրանոցում, որը սեպտեմբերի 13-ի հարձակումներից հետո աշխատանքի նախկին տեմպին վերադառնալու խնդիր ունի. Ջերմուկում հանգստացողները էականորեն պակասել են: Թերեւս դրա համար է ընտրվել Ջերմուկը՝ որպես իշխանության հավաքույթի վայր, որպեսզի ակտիվությունը երբեմնի տուրիստական քաղաքում հնարավոր լինի վերականգնել:
Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է մեր երկրին ու Արցախիին պատուհասած վտանգներին, ներկայացրել իրավիճակը, սակայն ավելի մանրամասներ չի հայտնել, քան ասել է ՀՀ Կառավարության վերջին նիստերին: Հայտնել է, որ բոլոր գործիքները գործադրվում են, որպեսզի միջազգային ճնշում լինի Ադրբեջանի վրա եւ բացվի Լաչինի կենսական ճանապարհը, սակայն դեռ առարկայական արդյունք չկա:

ArmLur.am-ին ներկաները պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանի տրամադրությունն ակնհայտորեն բարձր չի եղել, տպավորություն են ստացել, թե նա նեղացած է իր թիմից: Կրկին հիշել է ՔՊ վարչության կեղծված ընտրությունները եւ ասել, որ չի կարողանում ներել իր թիմակիցներին՝ վարչության անդամների տապալված ընտրության համար եւ այդ օրն էլ չի թաքցրել իր զայրույթը: Ավելին, նախկին ջերմությամբ չի շփվել թիմակիցների հետ, իրեն հեռու է պահել:

Իսկ ընդհանուր առմամբ նիստը եղել է տարվա ամփոփում՝ վատատեսական արձանագրումներով:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս