Աշտարակում թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. 2 անձ ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել,ձերբակալել ու բաժին են տարել 33 և 37 տարեկան երկու տղամարդկանց, որոնցից մեկը՝ Փարպի գյուղի, մյուսը՝ Օշականի բնակիչ էր։ 33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտանբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և կաթուցիչ։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, կանեփի վայրաճ թփերից պատրաստել էր իր օգտագործման համար։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդիկ և դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




Լրահոս